Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով

Լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով
17.10.2013 | 11:01

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2014 թվականի ապրիլի 25-26-ը կազմակերպում է լեզվաբանության հիմնախնդիրներին նվիրված հանրապետական գիտաժողով, որը նվիրվում է հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին: Գիտաժողովի ուղղություններն են` հայ բարբառագիտություն, հայոց լեզվի պատմություն, ժամանակակից հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), ընդհանուր լեզվաբանություն և համեմատական քերականություն, տեքստագիտություն, ոճագիտություն, բանահյուսություն (բանագիտություն):

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը ոլորտի համապատասխան մասնագետներին հրավիրում է զեկուցումներով հանդես գալ գիտաժողովի աշխատանքներին: Գիտաժողովում հրապարակվող նյութերը կտպագրվեն:

Դիտվել է՝ 6232

Մեկնաբանություններ